top of page

Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

  • 23 hours ago
  • 1 min read


Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով։



Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

1/2882
bottom of page