Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանաչափը
- 2 hours ago
- 1 min read

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝…
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին,
-Նոր Նորքում՝ չի գերազանցել,
-Շենգավիթում` չի գերազանցել:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ օգոստոսի 22-25-ը,
-Նոր Նորքում՝ օգոստոսի 21-25-ը,
-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։




















