top of page

«Ուժեղ Հայաստանը» կընդունի Արցախի իշխանությունների հրավերը․ Նարեկ Կարապետյան

10 minutes ago
1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կընդունի Արցախի իշխանությունների հրավերը՝ հանդիպելու և քննարկումներ ունենալու, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Կարևորն արցախահայության իրավունքների պաշտպանությունն է, որի ուղղությամբ պետք է աշխատենք։ Արցախահայերն այս պահին խնդիր ունեն, տների գները բարձրացել են, այդ տրված վճարներով մարդիկ չեն կարողանում տուն գնել։ Կա նաև զանգվածային գործազրկություն։ Կարծում եմ, որ արցախահայությունը պետք է ունենա մեկ մեծ կազմակերպություն, որն իրեն կպահի նաև մշակութային առումով։ Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ նոր սերունդը կօգտագործի լեզուն։ Իհարկե, գերնպատակը վերադարձի իրավունքն է, բայց մենք պետք է ունենանք մշակութային կենտրոն, արցախահայերը կապն իրար հետ պետք է պահեն»,-ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և Արցախի իշխանությունների հետագա գործունեության վերաբերյալ քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու նպատակով։



Այս մասին հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

1/2896
bottom of page