top of page

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

2 hours ago
1 min read


Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը՝ կենտրոնանալով առաջնորդության, մարտավարական պլանավորման և հայ ու ամերիկացի զինծառայողների փոխգործակցության զարգացման վրա։ 

Վերապատրաստմանը մասնակցել են Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչներ։

Մասնակիցները փորձ և գիտելիքներ են փոխանակել սերժանտական առաջնորդության և մարտավարական պլանավորման ոլորտներում՝ ծանոթանալով երկու կողմերի լավագույն փորձին։

Ծրագիրն ավարտվել է մի քանի օր տևած գործնական վարժանքներով, որոնք նպատակ են ունեցել զարգացնել զինծառայողների անհատական և թիմային առաջնորդության հմտությունները, ինչպես նաև խորացնել հայ և ամերիկացի զինծառայողների միջև համագործակցությունը։

Նշենք, որ «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան համագործակցության կարևոր բաղադրիչներից է։

1/2895
bottom of page