top of page

Խոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում

12 hours ago
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի 37/33 հասցեին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է դեպի բնակելի տան հատված։



Ինչպես հայտնում է Shamshyan.com, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։



Մինչ կժամանեին հրշեջները, կրակի տարածման դեմ պայքարել են հրշեջները։



Կրակը, ըստ նախնական տեղեկությունների, այգուց տարածվել է դեպի հարակից շինություն և տան գույքի մեծ մասը ամբողջությամբ մոխրի է վերածվել։



 

1/2893
bottom of page