top of page

Կրեմլը ակնկալում է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան կկարողանան հանդիպել և շարունակել երկխոսությունը․ Պեսկով

34 minutes ago
1 min read

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ակնկալում է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան կկարողանան հավաքվել և շարունակել երկխոսությունը։



Նա նշել է, որ ոչ ոք պայմաններ չի դնում ուկրաինական կարգավորման վերաբերյալ իրական բանակցությունների համար։

Պեսկովը կարծում է, որ ոչ ոք չի կարողանա խափանել Պուտինի և Թրամփի հանդիպումը, եթե այն նախատեսված լինի։

«Պուտինի և Թրամփի միջև հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել, սակայն դա ժամանակի ընթացքում տեղի կունենա»,-նշել է նա:

1/2891
bottom of page