Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel Astra»-ն վրшերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մшհացել է
- 19 hours ago
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Վաչե Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Գրիգոր Ա.-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















