top of page

Ուկրաինան ամսական կորցնում է մինչև 27,000 զինվոր․ Մենդել

4 hours ago
1 min read

Ուկրաինան զգալի կորուստներ է կրում ռազմաճակատում՝ գնահատվում է 25,000-ից 27,000 զինվոր, այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի։


«Ուկրաինան ամեն ամիս կորցնում է 25,000-ից 27,000 զոհված և վիրավոր զինվորների», - գրել է նա։


Մենդելը շեշտել է, որ Կիևը շարունակում է տարածքներ կորցնել՝ չնայած Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին։ 


«Ռուսական զորքերը գրեթե ամեն օր նոր տարածքներ են գրավում», - նշեց նա՝ հիշեցնելով այն գինը, որը Ուկրաինան վճարում է «ներկայիս փակուղու» համար։


Մենդելը խոսել է նաև Ուկրաինայի համար այլ բացասական հետևանքների մասին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների, լոգիստիկ կենտրոնների և պահեստների համակարգված ոչնչացման, դաժան ձմռան, վատթարացող մարդասիրական ճգնաժամի և միլիոնավոր փախստականների մասին։ 


1/2997
bottom of page