top of page

Երևանում կարող է գործել կենտ և զույգ համարանիշներով երթևեկության սահմանափակում

1 minute ago
1 min read

Երևանում խցանումների դեմ պայքարի հնարավոր տարբերակներից դիտարկվում են կենտ և զույգ համարանիշներով երթևեկությունը, ինչպես նաև որոշակի տուրքերի սահմանումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։



«Տարատեսակ լուծումներ կան, կան կենտ և զույգ համարների սահմանափակումներ, կան տուրքի ներդրմամբ սահմանափակումները։ Այս բոլոր լուծումները դրվելու են հանրային քննարկման»,-ասաց Ավինյանը։

Նա կրկնեց նախորդիվ հայտարարած իր միտքը, թե հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման։

1/2995
bottom of page