Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է
1 minute ago
1 min read

Տեղեկությունը @ArmeniaSputnik-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
Մեզ չհաջողվեց այլ մանրամասներ ճշտել ոչ ԱՆ-ից, ոչ «Ուիգմոր» ԲԿ-ից։
Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցած ավտովթարի զոհ էին դարձել երեխաների ծնողները՝ Մխիթար Նազարյանն ու Իզաբելա Վարդանյանը։




















