top of page

«Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»

  • 12 minutes ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ գումարման խորհրդարանի նիստերը դեռ մինչեւ ամսվա վերջ կձգվեն ԱԺ մշտական հանձնաժողովների ձեւավորումից հետո խորհրդարանը, ըստ կանոնակարգ օրենքի, պետք է քննի նաեւ կառավարության ծրագիրը․ Սահմանադրությամբ վարչապետը նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում, պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, ուստի մինչեւ օգոստոսի 22-ը պետք է կառավարության ծրագիրը ներկայացնի, եւ այն քննարկվի։ Որոշ տեղեկություններով՝ այս փաստով է նաեւ պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ, որոշել են ընդդիմության վախը բռնել, խելոքացնել` մինչեւ կառավարության ծրագրի քննարկումը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորինս մեղմ ու կոմֆորտ պայմաններում իր ծրագիրը «կերցնի ժողջանին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2848
bottom of page