top of page

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում

4 hours ago
1 min read

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթին։

Նախարար Սարգսյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ոլորտում իրականացվող փոխակերպումները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի և նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ նախարարն ընդգծել է Հայաստանյան գրասենյակի ակտիվ մասնակցությունը աղետների ռիսկի կառավարմանն ուղղված տարաբնույթ ծրագրերում և միջոցառումներում։

Բարձր գնահատելով Ներքին գործերի նախարարության հետ երկարամյա համագործակցությունը՝ Մեթյու Հոլինգվորթը ողջունել է աղետների կառավարման ոլորտում ազգային առաջնորդությունը ստանձնելու Հայաստանի պատրաստակամությունը։

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը համատեղ վարժանքների և կարողությունների զարգացման ուղղությամբ։


1/2950
bottom of page