Հռոմի Պապի ինքնազգացողությունը թոքի չարորակ քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո լավ է
2 hours ago
1 min read

Հռոմի Պապ Լևոն XIV-ի ինքնազգացողությունը թոքի չարորակ քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո լավ է, TASS-ի փոխանցմամբ՝ հայտնում են նրան հսկող բժիշկները:
Ռենտգենը ցույց է տվել, որ վիրահատված թոքը հաջողությամբ վերականգնվում է։
Ինչպես հայտնում է Reuters-ը, բժիշկները հեռացրել են պապի աջ թոքի ստորին բիլթը։ Հյուսվածքների հետազոտությունը հաստատել է թոքի ադենոկարցինոմայի՝ քաղցկեղի տեսակներից մեկի ախտորոշումը։




















