top of page

Ռուբինյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

12 hours ago
1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն ու համագործակցության շարունակական զարգացմանը։

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։


1/2935
bottom of page