top of page

Թմրանյութ տեղադրող երիտասարդ է ձերբակալվել․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա

Oct 1
1 min read

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր էր տեղադրել և բջջայինով լուսանկարել։

Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և ինչ-որ իր փորձել թաքցնել տաբատի տակ։

«Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։


Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված երեք փաթեթ։

Վիլնյուսի փողոցի 18-ամյա բնակիչը հայտնել է, որ նման մի քանի փաթեթ արդեն տեղադրել է տարբեր հատվածներում ու մարիխուանայով փաթեթներ ունի նաև տանը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ արդեն տեղադրված հինգ փաթեթ հայտնաբերվել է նույն զբոսայգում, երեք փաթեթ՝ Վիլնյուսի փողոցի մոտակայքում, ևս 10 փաթեթ՝ երիտասարդի տանը։


18-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2967
bottom of page