ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա
- 2 days ago
- 1 min read

Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ԱՄՆ Պետքարտուղարությունը օտարերկրյա քաղաքացիներին տրված ավելի քան 175 000 վիզա է չեղարկել։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը։
«Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ շրջանում ԱՄՆ Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 175 000 օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրերը՝ արտոնագրերի պայմանները խախտելու, հանցագործություններ կատարելու, ԱՄՆ քաղաքացիների դեմ բռնության կոչեր հնչեցնելու, ամերիկացիներից խաբեությամբ գումարներ հափշտակելու, ԱՄՆ ներգաղթային կանոնները խախտելու և ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու հիմքերով»,- նշված է հայտարարությունում։




















