Հորդանանը բացել է իր օդային տարածքը
Jun 14, 2025
1 min read

Հորդանանի քաղաքացիական ավիացիայիհանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդայինտարածքը վերաբացվել է տեղի ժամանակով ժամը07:30-ին (04:30 ըստ Գրինվիչի): Որոշումը կայացվելէ Իսրայելի և Իրանի միջեւ լարվածության ֆոնինհանձնաժողովի կողմից թռիչքները կասեցնելուցմեկ օր անց, հաղորդել է Al Jazeera-ն:
Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ ալ-Մոմանին հայտնել է, որ երկիրը թույլ չի տա խախտել իր օդային տարածքը եւ չի դառնա «մարտադաշտ որեւէ հակամարտության համար»։



















