top of page

Մբապե․ Դեմբելեն ու Յամալն են հավակնում «Ոսկե գնդակին»

  • Jun 7, 2025
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 2025թ․ «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտներ է համարում Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին։

«Հենց հիմա «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներն են Դեմբելեն ու Յամալը։ Իմ ընտրությունը Դեմբելեն է։ Ինձ համար ամեն ինչ հստակ է։ Ես քվեարկում եմ Դեմբելեի օգտին։ Մինչեւ մրցանակաբաշխությունը շատ բան կարող է տեղի ունենալ, բայց հիմա մենք խոսում ենք Դեմբելեի եւ Յամալի մասին»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Դեմբելեն ՊՍԺ-ի հետ դարձել է նաեւ Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Յամալը «Բարսելոնայի» հետ՝ նաեւ Իսպանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

1/2862
bottom of page