top of page

Ավտովթար՝ Աշտարակ-Պռոշյան ճանապարհին

Aug 13, 2025
1 min read

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու  խոտածածկի վրա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ -ում փաստաթղթեր են ձևակերպվել։

1/2967
bottom of page