Նուբարաշենի աղբավայրում իրականացվում են հողային աշխատանքներ՝ աղբի շերտերը ծածկելու և կրակի օջախների կրկին ակտիվացումը կանխելու նպատակով
- Aug 10, 2025
- 1 min read

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։
«Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել է շուրջ 30 միավոր տեխնիկա, որով իրականացվում են հողային աշխատանքներ՝ աղբի շերտերը ծածկելու և կրակի օջախների կրկին ակտիվացումը կանխելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։




















