top of page

Սկսում ենք հանդիպումների շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ

  • Writer: Ani
    Ani
  • 8 minutes ago
  • 1 min read

ree

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումների առիթով սկսում ենք հանդիպումների շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Տեղեկացվում է նաև, որ այսօր ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

bottom of page