top of page

Վիճшբանություն-ծեծկռտnւք՝ Նոր Արեշում. հնչել են կրակոցներ, կա վիրшվոր

May 25, 2025
1 min read

Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 9-րդ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: 

Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցու հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 102 շտապօգնության բժիշկների թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Արեշ 9-րդ փողոցի բնակիչ 47-ամյա Հայկուհի Ե.-ն է։

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի մոտ բարձրաձայն զրուցելու համար վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչ անչափահաս տղայի և նշված հասցեի մոտ հավաքված թվով 5 անծանոթ երիտասարդների միջև։Վիճաբանությանը միջամտել են անչափահասի հարազատներ՝ նույն փողոցի բնակիչներ 54-ամյա Արթուր Ե.-ն, հիվանդանոց տեղափոխված Հայկուհի Ե.-ն և 22-ամյա Սեյրան Ե.-ն, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ հակառակ կողմի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի։ Իսկ Հայկուհի Ե.-ն տեղափոխվել է հիվանդանոց։Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

1/2967
bottom of page