Արագածոտնում հովիվը գառներ արածեցնելիս Նիգավան վարչական շրջանի գետում տղամարդու դի է հայտնաբերել
May 11, 2025
1 min read
Այսօր՝ մայիսի 11–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. հովիվը գառներ արածեցնելիս Նիգավան վարչական շրջանի գետում տղամարդու դի է հայտնաբերել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդր Հ.-ն է։ Նախքան փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի դին դուրս են բերել ափ։



















