top of page

ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Oct 24, 2024
1 min read

Այսօր Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։



Օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել համայնքի արդեն նախկին ղեկավար Արմեն Հակոբջանյանը, և ՔՊ-ն համայնքապետի պաշտոնում առաջադրել էր խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։


Հաշվի առնելով, որ ՔՊ-ն ունի ավագանու ընդամենը 13 անդամ, ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկը ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է։



1/2967
bottom of page