top of page

Եթե Վահան Քերոբյանը մի փոքր տղամարդկություն ունենար, դիմում կգրեր ու դուրս կգար․ Գագիկ Համբարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


«21-րդ դարում անձը այնպիսի քաղաքական գիծ է տանում Հայաստանի Հանրապետությունում, որը եղել է Հին Հունաստանում Քրիստոսից առաջ 5-րդ դարում՝ Պերիկլեսի կառավարությունը, որը Պերիկլեսին կերավ և նա հայտնվեց փողոցում»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա որոշումներ կայացնելուն։


Համբարյանի խոսքով Փաշինյանի դեպքում ոչ թե փողոցում կհայտնվի ինքը, այլ այստեղ լուսանցքում կհայտնվի Հայաստանի Հանրապետությունը․


«Նիկոլը երեկ ցույց տվեց, որ ինչպես ինքը ցինիկ եղել է, այդպես էլ մնացել է։ Չի կարող նորմալ մարդը պահել իրեն այնպես, ինչպես ինքը երեկ էր իրեն պահում։ Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ եթե Վահան Քերոբյանի մեջ կա մի փոքր տղամարդկություն, մի փոքր ինքնասիրություն, նա այսօր դիմում կգրեր ու դուրս կգար, ապացուցելով, որ ինքը վերջիվերջո մարդ է, որովհետև Քերոբյանի նկատմամբ այդ վիրավորական, քամահրական, անհարգալից տոնայնությունը, որ ինքը չի թողել, ցույց է տալիս, որ 21-րդ դարում մարդու կամքին հակառակ երկրի ղեկավարը որոշում է, որ այդ մարդը պետք է աշխատի, դա այն դեպքում, երբ որ էդ մարդն ինքն ընդունում է, որ ձախողել է իր ոլորտը, դրժել է իր խոստումը, բայց մնում է պաշտոնում, որովհետև այդպես է ուզում ինչ որ երրորդ մարդ»։


Համբարյանի խոսքով՝ մենք հիմա առնչվում ենք արտաքին քաղաքական և ներքաղաքական այնպիսի իրավիճակի հետ, որ դրանք չեն կարող մեկնաբանվել քաղաքագիտության տեսանկյունից։


«Երեկվա իր արարքները խոսում էին այն մասին, որ ինքն իրեն երևակայել է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14՝ պետությունը ինքն է»։


Արմինե Նավոյան

 
 
1/2518
bottom of page