top of page

Թուրքական կողմի համաձայնությամբ Մարգարայի անցակետով հումանիտար բեռներ են անցել

  • 7 days ago
  • 1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմը  և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։

 Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում 38 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։ 

Դեղորայքի հավաքագրման աշխատանքները կոորդինացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ սննդամթերքինը՝ Էկոնոմիկայի նախարարությունը։

1/2752
bottom of page