top of page

«Այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով». Բագրատ Սրբազան

Մարզահամերգային համալիրում Բագրատ Սրբազանն իր ելույթի ընթացքում վստահություն հայտնեց, որ մեր այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով, արցախյան հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, Արցախի ժողովրդի՝ հավաքական, անվտանգ և արժանապատիվ կերպով սեփական բնօրրան վերադառնալու իրավունքը վերականգնելով, Ադրբեջանում պահվող մեր գերիներին ու պատանդված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժին ՀՀ տարածքից դուրս մղելով։

«Մենք պետք է դառնանք երկարաժամկետ և կայուն խաղաղության դրոշակակիրը։Մենք կարող ենք և պետք է կառուցենք այդ ճանապարհը։ Ե՛վ կարող ենք, և՛ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր արդար և իրական իրավունքը, որից էլ կբխի արդար և իրական խաղաղությունը»,- հայտարարեց նա։

bottom of page