top of page

Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, վիճել, բայց գծեր կան, որոնք հենց անցար՝ ոչնչանում ես. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասին

  • Writer: Ani
    Ani
  • 11 hours ago
  • 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է իր կուսակից Վահագն Ալեքսանյանի մոր հետ տեղի ունեցած միջադեպին։ Նա գրել է. «Երեկ իրեն ընդդիմություն անվանող ուժի՝ Հայաստանի ընտրված իշխանություններին հեռացնելու համար հերթական չակերտավոր մեծ գործընթացն իր քաղաքական ավարտը գրանցեց:

Այս հերթական՝ Քոչարյանի ունեցվածքը պահելու, դաշնակներին ու եկեղեցական որոշ տարրերին իշխանությունը վերադարձնելու փորձը ոչնչացավ մի հասարակ՝ 70-անց ձեռնափայտով հայ կնոջ ոտքերի տակ: Իրենց տերերի արժեքային համակարգն ունեցող, լավ չվարժեցված կապիկները հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց տեսակը, իրենց՝ հայ ժողովրդի հետ կապ չունենալը, օտար լինելը:

Նրանք չգիտեն, որ հայ ժողովրդի մեջ կինը, մայրը, ընտանիքը, տարիքը, ձեռնափայտն առանձին-առանձին հարգանքի գիծ են բոլոր նորմալ մարդկանց համար, առավել ևս՝ հայկական իրականության մեջ: Դրա համար իրենք երբեք այլևս հաջողություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, երբե՛ք:

Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար՝ դու ոչնչանում ես, առավել ևս, երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով»:

 

1/2070
bottom of page