top of page

ՍԴ-Ն ԱՍՈՒՄ Է` ԱՐՑԱԽԻ «ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ»․ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

  • Writer: Ani
    Ani
  • Sep 30, 2024
  • 1 min read
ree

ՀՀ Սահմանադրական դատարանը ուրբաթ երեկոյան հրապարակել է սահմանազատման հետ կապված կանոնակարգի մասին որոշումը: Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստի մասին է։



ՔՊ-ական իշխանության սրտի ՍԴ-ն որոշման մեջ գրել է, որ Անկախության հռչակագրում նշված որոշ դրույթներ, «որոնք լայն համատեքստում կարող են որպես նպատակներ պարունակող դրույթներ դիտարկվել, չեն ամրագրվել Սահմանադրության և դրա հետագա փոփոխությունների մեջ» ու ըստ այդմ, եզրահանգում է, որ «այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված  «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ ԳԽ-ի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։ 


«Հրապարակ»-ին սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց, որ այս տեքստը խայտառակություն է եւ իրավական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ ՀՀ իշխանություններն Ալիեւին ուղերձ են հղում առ այն, որ Հայաստանի ՍԴ-ն ասում է՝ Անկախության հռչակագիրը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի համար, որովհետեւ Արցախի «պատկանելությունը Ադրբեջանին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»։


Վարդան Պողոսյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք «Հրապարակ»-ի առաջիկա համարում։ 


Նշենք, որ ՍԴ դատավորներից երեքը հատուկ կարծիք ունեն։ ՍԴ նախկին նախագահ, այժմ դատավոր Հրայր Թովմասյանը ամբողջովին դեմ է եղել հրապարակված կարծիքին եւ իր հատուկ կարծիքը կհրապարակի առաջիկայում, իսկ մյուս երկու դատավորները՝ Վահե Գրիգորյան ու Դավիթ Խաչատուրյանը կողմ են որոշմանը, բայց  հիմնավորումների մասով այլ կարծիք ունեն։

 





1/2436
bottom of page