top of page

Երևանի Հանրապետության փողոցում (Ֆիրդուսի թաղամաս) իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ, աշխատանքները դադարեցվել են․ ԿԳՄՍՆ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 17
  • 1 min read



ԿԳՄՍՆ-ից հայտնում են․

«Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն»։

1/2054
bottom of page