top of page

Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին

  • Writer: Ani
    Ani
  • Jan 2
  • 1 min read
ree

Մոսկվայում փորձել են թունավորել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին, գրում է Блокнот Россия-ն։



Հաղորդվում է, որ նա ծանր վիճակում է, բայց ողջ է մնացել:



«Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական է, թե խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է. նրա կինը փորձել է ամուսնալուծվել և մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել ապահարզանին»,- գրում է լրատվամիջոցը։



Նշվում է, որ թույնը, որով փորձել են թունավորել Սիրիայի նախկին ղեկավարին, դեռ չի բացահայտվել։ Հայտնի է, որ նա դժվարացել է շնչել և կորցրել գիտակցությունը։



Առայժմ նախկին նախագահին մահափորձի վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ քաղաքական հակառակորդներից մինչև ընտանեկան դրդապատճառներ։



Սիրիայի նախկին նախագահին թունավորելու փորձի մասին գրում են նաև թուրքական և բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «չստուգված» աղբյուրները։


1/2424
bottom of page