«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին
- Ani
- 4 hours ago
- 1 min read
Oragir.news-ի տեղեկություններով` այսօր Մեղրիի զորամասում հոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղից էր։
«Մի տարի առաջ էր զորակոչվել բանակ, ընդունվել էր բուհ, բայց չգիտեմ՝ որ ֆակուլտետը։ Տան ավագ որդին էր, իրենից փոքր քույր ունի»,- լրատվամիջոցին հայտնել է Վարդենուտի վարչական ղեկավար Կամո Սահակյանը։
Վարչական ղեկավարի պատմելով` խելացի, համեստ ու կազմակերպված տղա էր Կարենը։
«Ծնողները հողագործությամբ են զբաղվում, անասնապահությամբ։ Կարենը շնորհքով տղա էր, գյուղում բոլորը սիրում էին»,- ասել է Կամո Սահակյանը։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին․ «Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը»։