top of page

Ջենիֆեր Լոպեսը հույս ունի մոռանալ Բեն Աֆլեքին երիտասարդ տղամարդկանց գրկում

Ջենիֆեր Լոպեսը փորձում է հաղթահարել ամուսնալուծությունը Բեն Աֆլեքի հետ՝ հանդիպելով երիտասարդ տղամարդկանց հետ հանուն զվարճանքի առանց պարտավորությունների, տեղեկացրել է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

«Նա հուսահատ ցանկանում է մոռանալ Բենի մասին եւ հաղթահարել տառապանքները, որոնք նա պատճառել է կնոջը, եւ դա անելու լավագույն միջոցը տաք երիտասարդների հետ զվարճանալն է՝ առանց պարտավորությունների»,- նշել է աղբյուրը։

Քանի որ բազմաթիվ երկրպագուներ հերթ են կանգնում 55-ամյա գեղեցկուհու բարեհաճությանն արժանանալու համար, ներառյալ Դրեյքը, աղբյուրը նշել է, որ Ջեյ Լոն որոշել է ընդմիջում տալ լուրջ հարաբերություններում եւ վերադարձնել ինքնավստահությունը։

«Նրա էգոն լուրջ վերալիցքավորման կարիք ունի, եւ շփումը տաք երիտասարդների հետ հիանալի դեղամիջոց է, որովհետեւ նրանք կսիրահետեն նրան եւ կստիպեն նորից երիտասարդ զգալ, սեքսուալ եւ ցանկալի»,- բացատրել է ինսայդերը։

«Նա ցնցող եւ անհավանական տեսք ունի, ուստի նրա համար դժվար չի լինի գտնել բազմաթիվ գեղեցկատես տղաների, որոնք կցանկանան հանդիպել նրա հետ։ Նրանք բոլորը պետք է ստորագրեն չհրապարակվելու մասին համաձայնություն։ «Գուցե, մի ինչ-որ ժամանակ Լոպեսը չի ցանկանա ոչ մի լուրջ բան, բայց նա ցանկանում է մի փոքր զվարճանալ, եւ, ով գիտե, գուցե կապերից մեկը վերաճի մի ինչ-որ ավելի մեծ բանի։ Բայց հիմա նրա առաքելությունը իրեն պարզապես նորից սեքսուալ զգալն է եւ Բենի մասին ընդմիշտ մոռանալը»։

1/1988
bottom of page