Իսրայելին կարելի է հարվածներ հասցնել Իրանին, իսկ Ռուսաստանին չի կարելի հարվածել Ուկրաինային. Մերկել
- Ani

- Jun 21
- 1 min read

«Կիեւը չի սպառնացել Ռուսաստանի գոյությանը, ինչը չի կարելի ասել Թեհրանի եւ Իսրայելի մասին», ընդգծել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացրել է DW-ն։
«Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Իսրայելը չի հետեւում միջազգային իրավունքին։ «Երբ որեւէերկրի գոյությունը կասկածի տակ է դրվում Իրանիկամ ՀԱՄԱՍ-ի կողմից, այդքան էլ հեշտ չէարձագանքել միջազգային իրավունքինհամապատասխան։ Եթե մեկին թույլատրվում էասել, որ նրանք ցանկանում են ոչնչացնել Իսրայելպետությունը, ապա այն պետք է կարողանապաշտպանվել», ասել է նա «Neue Osnabrücker Zeitung» թերթի հարցազրույցում։
Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա, ըստԱնգելա Մերկելի, «ակնհայտորեն հակասում էմիջազգային իրավունքին», քանի որ «Ուկրաինաներբեք չի սպառնացել Ռուսաստանին եւ,այնուամենայնիվ, ենթարկվել է հարձակման»։
Նախկին կանցլերը նաեւ կոչ է արել մտածել միգրացիայի, այդ թվում՝ անօրինական միգրացիայի մասին, ոչ միայն «գերմանական տեսանկյունից», այլեւ «եվրոպական ձեւով», որպեսզի պահպանվի տեղաշարժի ազատությունն ամբողջ Եվրոպայում։ «Երկրների միջեւ մշտական խիստ սահմանային վերահսկողությունը սպառնում է տեղաշարժի ազատությանը եւ, հետեւաբար, Եվրոպայում համախմբվածությանը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս համախմբվածությունն ավելի կարեւոր է, քան երբեւէ»,- ասել է Մերկելը՝ կոչ անելով պաշտպանել ԵՄ արտաքին, այլ ոչ թե ներքին սահմանները։




















