top of page

Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Վաշինգտոնյան բանակցությունները

  • Aug 12, 2025
  • 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար:

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի կապակցությամբ հնչած ուղերձի համար:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ գործընկերության օրակարգին:

1/2632
bottom of page