top of page

Հայտնաբերվել են երկրորդ աստղակերպի հետքերը, որը կարող էր ոչնչացրած լինել դինոզավրներին. Daily Mail

  • Writer: Ani
    Ani
  • Oct 6, 2024
  • 1 min read
ree

Աստղակերպի անկման հետեւանքով դինոզավրների ոչնչացման հիպոթեզը նոր հաստատում է գտել։ Բայց այժմ գիտնականները կարծում են, որ աստղակերպերը երկուսն են եղել, գրել է Daily Mail-ը։

Հերիոթ Ուոթի համալսարանի գիտնականները ապացույցներ են հայտնաբերել, որ երկրորդ տիեզերական քարը ընկել է Երկրի վրա այդ ժամանակ՝ մոտ 66 մլն տարի առաջ։ Այն ունեցել է մոտ 500 մետր տրամագիծ եւ երկրակաղեւին հարվածել է Գվինեայի Հանրապետության ժամանակակից ափից ոչ հեռու (Արեւմտյան Աֆրիկա)։

Դրա գոյության առաջին վկայությունները հայտնաբերվել են 2022թ., իսկ այժմ հետազոտողները նոր սեյսմիկ պատկերներ են ստացել մոտ ինը կիլոմետր խորությամբ իջվածքի մասին 3D-ով, որոնք հաստատել են նրանց կասկածները։

Դոկտոր Ուիսդին Նիքոլսոնի խոսքով՝ աստղակերպը թռել է հյուսիսարեւելյան կողմից, 20-40 աստիճան անկյան տակ։ Անկման արագությունը գնահատվում է 72 000 կմ/ժամ։

1/2436
bottom of page