Ընդդիմադիրները նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է. քաղաքագիտության դասեր չեմ տալու, թող գնան, պարապեն. Ալեն Սիմոնյան
Jun 17, 2025
1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է։
«Իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել, եղել է մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը քաղաքագիտության դասեր չի տալու, «ընդդիմադիրները թող գնան, պարապեն, ասելիք ձևավորեն ու բանավիճեն ՔՊ-ի հետ»։



















