top of page

Կիևի պատվիրակությունը ներկա կլինի․ Զելենսկի

  • Writer: Ani
    Ani
  • Jun 1
  • 1 min read

ree

Կիևի պատվիրակությունը ներկա կլինի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին, որը պետք է տեղի ունենա հունիսի 2-ին: Այս մասին հաստատել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ 

«Առաջինը՝ լիակատար և անվերապահ հրադադար։ Երկրորդ՝ գերիների ազատ արձակում։ Երրորդ՝ առևանգված երեխաների վերադարձ։ Եվ հուսալի ու տևական խաղաղություն հաստատելու և անվտանգությունը երաշխավորելու համար՝ պատրաստել հանդիպումը ամենաբարձր մակարդակով։ Հիմնական հարցերը կարող են լուծել միայն ղեկավարները»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։Զելենսկին նշել է․ «Մեր պատվիրակությունը երկուշաբթի կգլխավորի Ռուստեմ Ումերովը»։

Հունիսի 2-ին Ստամբուլում սպասվում է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: «Звезда»–ն հայտնում է, որ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի համար։

1/2456
bottom of page