«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան. Հայաստանը 20-րդ տեղում է
- May 18, 2025
- 1 min read
«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան (436 միավորով)։ Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը:
Հայաստանն, ընդհանուր առմամբ, վաստակեց 72 միավոր: Պարգը ժյուրիի կողմից ստացավ 42, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 30 միավոր:
Մրցույթի երկրորդ հորիզոնականում Իսրայելն է, երրորդում՝ Էստոնիան:
Ավստրիան այս տարի ներկայացնում էր JJ-ն՝ «Wasted Love» երգով:
Հայաստանը մրցույթում ներկայացնում էր երգիչ Պարգը՝ Survivor երգով։




















