top of page

Նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է․ Պեսկով

  • Writer: Ani
    Ani
  • Sep 25, 2024
  • 1 min read
ree

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու մասին» դիրքորոշումը ճակատագրական սխալ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է։ Սա ամենախորը մոլորությունն է, որն անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի ռեժիմի համար», - նշել Է Պեսկովը։


Նախօրեին Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հակամարտության ավարտի շուրջ խաղաղ բանակցությունները բավարար չեն, և Մոսկվային անհրաժեշտ է «խաղաղություն պարտադրել»։ Ուկրաինայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «միջազգային հանցագործություն» է կատարում, ուստի հակամարտությունը չի կարող պարզապես դադարել:

1/2464
bottom of page