top of page

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԴԻԱՆԱ ՂԶՐՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

  • Writer: Ani
    Ani
  • Sep 22, 2024
  • 1 min read
ree

Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը գրել է․



«Ինչպես ձեզանից շատերը գիտեն, ես այս տարի կներկայացնեմ Հայաստանը, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք Miss  Star Internationalմրցույթում: Սա ինձ համար ավելին է, քան պարզապես մրցույթ. այն հարթակ է բարձրացնելու իրազեկությունը, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և պաշտպանելու տրանսգենդերներ համայնքի իրավունքները և արժանապատվությունը:

Ցավոք սրտի, սա իմ նկատմամբ ատելության խոսքի և խտրականության ալիք է բարձրացրել: Ես ստացել եմ բազմաթիվ խտրականությամբ լի մեկնաբանություններ՝ լցված թշնամանքով, և տարբեր լրատվամիջոցներ բացահայտորեն կիսվել են իմ անձնական կյանքով, ընդհուպ մինչև իմ ընտանիքի անդամներին դարձրել թիրախ:


Չնայած այս մարտահրավերներին, ես հաստատակամ եմ մնում իմ ուղուն:

Այսօր ես մեծ պատիվ ունեցա հանդիպելու Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իմ դեմ ուղղված վերջին սպառնալիքներն ու ատելության խոսքը։ Նրանց աջակցությունը ես շատ բարձր եմ գնահատում:


Ցանկանում եմ իմ սրտանց շնորհակալությունը հայտնել ԱՄՆ դեսպանատանը աջակցության համար։ Ձեր աջակցությունը մեծ դեր է խաղում իմ ակտիվիստական գործունեության մեջ և ինձ ուժ է տալիս շարունակելու պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ բոլորը կարող են ապրել առանց խտրականության և ատելության վախի: Միասին մենք կարող ենք ստեղծել ապագա, որտեղ սերն ու ընդունումը հաղթում են տգիտությանը և նախապաշարմունքներին»։ 



1/2467
bottom of page