«Ռեալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» այս պահին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անունները:
«Արքայական» ակումբում ամենաբարձր վարձատրվողը հարձակվող Կիլիան Մբապեն է՝ տարեկան 33 միլիոն եվրո, հաղորդում է Score 90-ը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է պաշտպան Դավիդ Ալաբան՝ 23 միլիոն եվրո: Երրորդ տեղը կիսում են հարձակվող Վինիսիուս Ժունիորը և կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ովքեր տարեկան վաստակում են 21-ական միլիոն եվրո։
Լավագույն հնգյակը եզրափակում է կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն՝ 17 միլիոն եվրո։