top of page

««Արարատցեմենտ»-ն աշխատում է առավելագույն հզորությամբ». Գևորգ Պապոյան

1 minute ago
1 min read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ««Արարատցեմենտը», անցնելով պետական կառավարման, աշխատում է առավելագույն հզորությամբ և օգոստոս ամսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հզ. տոննայով ավել է հուլիսի ցուցանիշից և ավելի քան 26 հզ. տոննայով էլ՝ հունիսի ցուցանիշից։


Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։


Իմիջիայլոց, «Արարատցեմենտը» այսօր կա, գործում է որպես գործարան բացարձակապես Կառավարության և ԱԺ-ի այն որոշումների շնորհիվ, որոնցով դեռևս 2019թ. սկսած տուրք դրեցինք ներմուծվող ցեմենտի վրա, հետևաբար, եթե այս ռազմավարական որոշումը տարիներ առաջ կատարած չլինեինք, ապա այսօր առհասարակ ցեմենտ չէր լինի մեր շուկայում»:

1/2894
bottom of page