Ավելի քան 1 մլն դրամի դիմակ, 2.7 մլն դրամի սվիտեր․ ինչ գնումներ է իրականացրել դատական դեպարտամենտը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Դատական դեպարտամենտը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով կարճաթև և երկարաթև սվիտերներ է ձեռք բերել «Գայանե Ղազազյան Սուրենի» ԱՁ-ից։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել կարճաթև 139, իսկ երկարաթև 69 սվիտեր։ Դատական դեպարտամենտը 2,703,000 դրամ է վճարել նշված ընկերությանը։
Դատական դեպարտամենտը դեկտեմբերի 22-ին «Ա և Վ Գևորգյաններ» ընկերության հետ 1.150.000 դրամի բժշկական դիմակի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Դիմակների ձեռքբերման մեկ այլ պայմանագիր էլ կնքել է «Հայկ Հարությունյան» ԱՁ-ի հետ։ Այս պայմանագրով ընկերությանը փոխանցվել է 240,000 դրամ։ 1,219,000 դրամ ընդհանուր արժեքով մեկ այլ պայմանագիր էլ կնքել է «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ։ Ընդհանուր առմամբ, ապահովագրվել է 28 տրանսպորտային միջոց։




















