Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Jul 13, 2025
1 min read

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իրազեկում է՝ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում:
«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:



















