Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը՝ Հայաստանում
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով և դարձել 345 389: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 մարդ (-24), կատարվել է 2 590 957 (+4220) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 458-ը (+154): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7993 է։




















