top of page

Կորոնավիրուսից 14 հղի է մահացել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Կորոնավիրուսով մինչ այս պահը վարակվել է 5574 հղի և 19454 երեխա։ Այս մասին MediaHub.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Առողջապահության նախարարությունից։


Նախարարությունից նաև նշեցին, որ կորոնավիրուսից մինչ այժմ մահացել է 14 հղի և ծննդկան, որից 5-ը՝ 2020թ-ին, իսկ 9-ը 2021թ-ին։ Կորոնավիրուսից մահացության միջին տարիքը 72-ն է։


Արմինե Նավոյան

1/2517
bottom of page