top of page

Պապոյանը ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները

  • Writer: Ani
    Ani
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ քննարկվել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։

Նախարարն առաջարկել է ամփոփել քննարկման ընթացքում հնչած տեսակետները և ներկայացնել դրանցից բխող միջոցառումների ծրագիր։

1/2436
bottom of page