top of page

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ ԿԱՆ. ԻՆՉ Է ԵՂԵԼ

  • Writer: Ani
    Ani
  • Mar 3
  • 1 min read

ree

Թուրքիայի արևմտյան Չանաքալե նահանգում ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց, տուժել է 37 մարդ: Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։ Հունաստանի փառատոնից թուրքական Իզմիր վերադարձող ավտոբուսում եղել է 44 ուղևոր:



«Վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան Գելիբոլու շրջանում, այն դուրս է եկել մայրուղուց ու ընկել առվափոսը, տուժել է 37 մարդ, այդ թվում՝ վարորդը», - ասվում է հաղորդագրության մեջ:


Նախնական տվյալներով՝ վարորդը քնելէ ղեկին այն բանից հետո, երբ ավտոբուսը սահմանային անցակետերի ծանրաբեռնվածության պատճառով առնվազն 5 ժամ է անցկացրել Թուրքիայի սահմանամուտքի մոտ:



1/2399
bottom of page