top of page

Ո՞վ է «օրենքով գող» Չիրո Գալսկին և ո՞րն է եղել նրա մահվան իրական պատճառը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read



Ամանորի գիշերը Հունաստանում մահացած «օրենքով գող» Չիրո Շոնիան, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Չիրո Գալսկի անվամբ, 56 տարեկան էր։ Նախնական տվյալներով, մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել։ Չիրո Գալսկին ծնվել է 1965թ-ի մայիսի 25-ին Գալիում: 1982թ-ի հունիսի 8-ին դատապարտվել է 2 տարի ազատազրկման, այնուհետև՝ 1984թ-ի հունիսի 7-ին՝ 1 տարի ազատազրկման, իսկ 1991թ-ի ապրիլի 11-ին Մոսկվայի դատարանը դատապարտել է նրան 1 տարի ազատազրկման։ «Օրենքով գող» է թագադրվել 1992թ-ի մարտի 7-ին։


1995 թվականի դեկտեմբերի 8-ին ձերբակալվել է Մոսկվայում, իսկ 1996 թվականի փետրվարի 4-ին ձերբակալվել է Հարավային Սախալինսկում։ 1998թ. սեպտեմբերի 5-ին ձերբակալվել է Օդեսայում՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների հավաքի ժամանակ։ 2000 թվականի մայիսի 24-ին ձերբակալվել է Հարավայի Սախալինսկում։ 2002 թվականի հուլիսի 21-ին ևս ձերբակալվել է Հարավ-Սախալինսկի շրջանում։ 2003թ. ապրիլի 21-ին ձերբակալվել է Մոսկվայի ներքին գործերի վարչության աշխատակիցների կողմից։ 2003 թվականի հունիսի 10-ին Մոսկվայի Չերտանովսկի դատարանը նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ 2005 թվականի հունվարի 24-ին ձերբակալվել է Հարավ-Սախալինսկի «Աստորիա» ռեստորանում։ Դատարանը դատապարտել է նրան 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Այնուհետև, ավելի քան 20 անգամ վերջինս ձերբակալվել կամ կալանավորվել է։ Վերջին անգամ ձերբակալվել է 2017թ-ի հունիսին՝ Հունաստանում։

 
 
1/2519
bottom of page